Քննարկվել է Անտառային կոմիտեի 2024 թվականի անելիքները

https://eco.am/%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ab-2024-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1/

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն այսօր խտացված գրաֆիկով աշխատանքային այցով եղել են Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում՝ տարեվերջյան ամփոփիչ հանդիպումներ անցկացնելու այդ մարզերում գտնվող «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների հետ։

Eco.am  սոցիալական հարթակը Անտառային կոմիտեից տեղեկացավ, որ հանդիպումների ընթացքում Անտառային կոմիտեի ղեկավար կազմին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները: Առաջարկվել են հնարավոր լուծումներ։

Քննարկվել են 2024 թվականին կատարվելիք աշխատանքների նախնական ծրագրերը և այդ համատեքստում հիմնական շեշտադրումն ուղղված է եղել էկոպարեկային ծառայության ստեղծմամբ պայմանավորված աշխատակիցների գործառույթների և գործունեության հստակ բաշխման ներկայացմանը։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը նախ ընդգծել է ծառայության ստեղծման կարևորությունը՝ նշելով, որ անտառային ոլորտում այն լրջագույն բարեփոխում է, ապա անտառտնտեսությունների աշխատակիցներին ներկայացրել է, թե մինչև էկոպարեկային ծառայության՝ աշխատակիցներով համալրման գործընթացն ով ինչպես է աշխատելու, ինչ գործառույթներ է իրականացնելու, որպեսզի անտառների պահպանությունն այս փուլում էլ պատշաճ իրականացվի և աշխատանքային պրոցեսն անխոչընդոտ ընթանա։

Մարզային այցերն առաջիկա օրերին շարունակվելու են, կլինեն այցեր նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

413 մլն դրամ ՝ անտառավերականգնման ու անտառապատման աշխատանքներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով