«Վերականգնվող էներգետիկայի զարգացում» ծրագիր. KFW

https://eco.am/%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%be%d5%b8%d5%b2-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%81%d5%b8%d6%82/

Գերմանահայկական հիմնադրամ ԾԿԳ-ն սիրով հայտարարում է «Վերականգնվող էներգետիկայի զարգացում» ծրագրի 4-րդ եւ նոր սկսվող 5-րդ փուլի մեկնարկային հանդիպման մասին։
Հանդիպումը տեղի տեղի ունեցավ այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ բնական ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կլիմայի պաշտպանությանը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի եւ գերմանական KfW բանկի միջեւ կնքված վարկային պայմանագրերի շրջանակում, որը հիմնականում ուղղված է վերականգնվող էներգիայի ոլորտում ցանցին միացած մինչեւ 5 ՄՎ հզորությամբ ֆոտովոլտային կայանների կառուցման ֆինանսավորմանը։
Վարկային միջոցները ներդրողներին տրամադրվելու են ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միջոցով՝ ծրագրի պահանջները բավարարող ընդունելի նախագծերի ֆինանսավորման համար։
Ծրագիրը իրականացնում է Գերմանահայկական հիմնադրամ ԾԿԳ-ն։
Ծրագիրն իրականացվելու է Ֆիխթներ ընկերության տեխնիկական օժանդակության ուղեկցությամբ, որի նպատակը նախագծի մշակողներին, սեփականատերերին եւ վերականգնվող էներգիայի կայանների օպերատորներին Ծրագրի տեխնիկական պահանջներին համահունչ կայանների կառուցմանն աջակցելն է, ներառյալ շրջակա միջավայրի պահպանությանն ու դրա վրա ազդեցության հնարավոր ռիսկերի մեղմացումը։ Խորհրդատուի ծառայությունն իր մեջ ներառում է նախագծի իրականացման հետ կապված մրցութային գործընթացին, համապատասխան տեխնոլոգիաների ընտրությանն աջակցությունը, շրջակա միջավայրի պահպանության մոնիտորինգը, ինչպես նաեւ արեւային կայանների կառուցման մոնիտորինգը։
Հանդիպումը նախատեսված էր արեւային կայանների կառուցման նախագծողների, սեփականատերերի, օպերատորների, ինչպես նաեւ ներդրումները ֆինանսավորող գործընկեր ֆինանսական կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչների համար։ Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակում ֆինանսավորման ենթակա ուղղությունները ու պահանջները (ներառյալ Ծրագրի սոցիալական եւ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերը), նախագծերին ներկայացվող ընդունելի չափանիշները, քննարկել դիմումների ներկայացնելու եւ գնահատման ընթացակարգերը, ինչպես նաեւ պատասխանել Ծրագրի հետ կապված շահառուների հարցերին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով