«Սևան․ կորսվող հարստությունը»․ Սևանա լճի ողջ հմայքն ու խնդիրները մեկ ֆիլմում

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%e2%80%a4-%d5%af%d5%b8%d6%80%d5%bd%d5%be%d5%b8%d5%b2-%d5%b0%d5%a1%d6%80%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%e2%80%a4-%d5%bd%d6%87%d5%a1/

Սևանը Հայաստանի փիրուզե զարդն է, որի պահպանության ու մաքրության համար մեծ ջանքեր հարկավոր չեն, պարզապես սրտացավությունը բավական է, որպեսզի այն հետագա դարերում էլ շարունակի մնալ մեր ջրային զարդը։ Տիգրան Խաչատրյանի «Սևան․կորսվող հարստությունը» ֆիլմը պատմում է Սևանա լճի կարևորության և խնդիրների մասին: Օդային բացառիկ նկարահանումների օգնությամբ ներկայացվում է  Սևանի ամբողջ հմայքը, լիճ լցվող գետերը, շրջակա լեռները, կենդանական աշխարհը, անհայտ բազմաթիվ գեղեցիկ վայրեր, բնության և մշակութային հուշարձաններ:

Ֆիլմի ասելիքն այն է, որ Սևանը Արցախի նման կարևոր է մեզ համար: Որպեսզի չկորցնենք նաև Սևանը, պետք է սիրենք, խնամենք ու զարգացնենք այն, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ու հայրենասեր կառավարություն: Այլապես կկորցնենք նաև Սևանը:

Հաճելի դիտում:  

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով