Սևանա լճի մակարդակը իջել է 1 սմ-ով

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%a8-%d5%ab%d5%bb%d5%a5%d5%ac-%d5%a7-1-%d5%bd%d5%b4-%d5%b8%d5%be/

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.29մ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Ըստ տեղեկատվության այժմ Սևանալճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 14սմ-ով։

2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063մլն. մ³

Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ 162.318մլն. մ³:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով