ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում վաղը տեղի կունենա քննարկում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրներին և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի գործողություններին՝ ուղղված այդ խնդիրների լուծմանը։
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ ԳԱԱ-ից տեղեկացավ, որ քննարկմանը մասնակցելու են ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամները, «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակներից է նաև ամրապնդել ծրագրի, հանձնաժողովի և կառավարական գործընկերների միջև համագործակցությունը Սևանա լճի էկոհամակարգի ավելի լավ կառավարմանն ուղղված միջոցառումների պլանավորման և համակարգման գործում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրթությունից դեպի էկոլոգիա․ ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեց նոր էկոկրթական ծրագիր






Թողնել մեկնաբանություն