Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
ՀՀ ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ շոգ եղանակով եւ սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, ուստի առաջացել է ջրապահանջը լրացնելու անհրաժեշտություն:
Այս տարի Սևանից ջրի բացթողումը պիտի կազմեր 170 միլիոն խորանարդ մետր, սակայն նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:
Ազգային ժողովը քվեարկությամբ ամբողջությամբ ընդունեց քննարկված օրենքի նախագիծը:





Թողնել մեկնաբանություն