Սևանա լիճն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը․ Սևանա լճի օրը կնշվի օգոստոսի 28-ին

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%ab%d5%b3%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d5%b6%d5%b9%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%bd-%d5%b0%d5%b8%d5%a3%d5%a1/

Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր: Այս տարի Սևանա լճի օրը կնշվի այս կիրակի՝ օգոստոսի 28-ին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու հորդորում․ «Ամեն անգամ լիճ գնալիս հիշեք, որ Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա և ֆաունա ու բնության անգնահատելի հուշարձաններ։ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։ Մաքուր պահելով լճափն ու լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը, մենք ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ կփրկենք Սևանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել