Սպիտակապոչ արծիվը՝ 2024 թվականի խորհրդանիշ թռչուն

https://eco.am/%d5%bd%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%ba%d5%b8%d5%b9-%d5%a1%d6%80%d5%ae%d5%ab%d5%be%d5%a8%d5%9d-2024-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6/

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, օնլայն հարթակում անցկացրել էր «Տարվա թռչուն 2024» քվեարկությունը։ Այս տարի «Տարվա թռչուն 2024» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարն ընթանում էր 5 հետևյալ թռչնատեսակների միջև՝

1․ Սպիտակապոչ արծիվ (Haliaeetus albicilla)

2․ Անտառային աղավնի (Columba palumbus)

3․ Հայկական որոր (Larus armenicus)

4․ Բալոբան (Falco cherrug)

5․ Կանաչ մեղվակեր (Merops persicus)

Գերմանիայի Բնության Պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն օրերս ամփոփել է արդյունքները՝ 33.8% ձայների մեծամասնությամբ, 2024 թվականի խորհրդանիշ թռչուն է ճանաչվել Սպիտակապոչ արծիվը։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Գերմանիայի Բնության Պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։ Կազմակերպությունը 2024թ․ ընթացքում կիրականացնի տվյալ տեսակի ուսումնասիրության դաշտային աշխատանքներ, ինչպես նաև կկազմակերպի Սպիտակապոչ արծվի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված էկոկրթական միջոցառումներ։

2024 թվականի խորհրդանիշ Սպիտակապոչ արծիվը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հայաստանում հազվագյուտ հանդիպող տեսակ է։ Սնվում է առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով։ Նրա բնակության արեալը կարող է հասնել 70 քառակուսի կիլոմետրի:

Սպիտակապոչ արծիվները զույգ են կազմում ողջ կյանքի ընթացքում և ամեն տարի բազմանում են նույն տարածքում: Այս տարածքը կարող է օգտագործվել նույնիսկ հետագա սերունդների կողմից դեռ երկար տարիներ:

Թռչնի սպիտակ պոչն առաջանում է միայն ութ տարեկան դառնալուց հետո:

«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քարարծիվը դարձել է 2023 թվականի «Տարվա թռչուն» խորհրդանիշ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել