«Սկապենի արարքները»՝ ռուսական թատրոնի բեմում

https://eco.am/%d5%bd%d5%af%d5%a1%d5%ba%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8/

Ֆրանսիացի դրամատուրգ, թատրոնի դերասան, բանաստեղծ, երգիծաբան, թատերական ռեժիսոր Ժան Բատիստ Մոլյերն այսօր էլ ավելի քան ակտուալ է։ Համենայնդեպս, այդպես են կարծում ժամանակակից թատրոնների ռեժիսորները։

Օրեր անց՝ մայիսի 28-ին և 29-ին Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կլինի ԺԲ Մոլյերի «Սկապենի արարքները» ներկայացման առաջնախաղը։

Այն մի յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ցայտուն, ուրախ, հեգնական ժանր: Իսկ «թատրոնը՝ թատրոնում» ներկայացման կառուցվածքը թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ համատեղել կատակերգական գրոտեսկն ու խորը ողբերգականությունը:

Թեպետ, «Սկապենի արարքները» Մոլիերը գրել է 350 տարի առաջ, այն իսկապես այսօր առավել քան ասելիք ունի։

«Ինչու՞ հիմա՝ Մոլյեր: Տեսնես ո՞ր չարիքն է մեզ այս թիանավերի վրա հասցրել: Սա է իսկական մեծ թատերագրության հատկությունը՝  այն մշտապես արդիական է»,- այսպես է բնութագրում Մոլյերին, գործի բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։

ֆրանսիացի հանճարեղ կատակերգակն իր ստեղծագործության հասուն ժամանակաշրջանում, որպես գործողության վայր, օգտագործում է իտալական Նեապոլ քաղաքը և ավանդական իտալական «դիմակների» տակ է թաքցնում հերոսների իրական բնույթը։ Սկապենը խորամանկ ծառայի ավանդական դիմակն է իտալական Կոմեդիա դել Արտեյում։ Իսկ ի՞նչ նպատակով՝ ժանրային սիրո պատմություն պատմելու համա՞ր, ո՛չ մի դեպքում: Մոլյերն այսօր էլ ասելիք ունի։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։  Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի։

Ներկայացման տոմսերն առցանց տարբերակով կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://stanislavski.am/ru/kupit-bilet/366?fbclid=IwAR3xAVKoVFDdTIH6HnOgxmKdg2VOvUil11mxj1rmRVDtF7c1FucuazRZauQ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով