Նարգիլեն և էլեկտրոնային ծխախոտն ավելի վնասակար են

https://eco.am/%d5%b6%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab%d5%ac%d5%a5%d5%b6-%d6%87-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf%d5%b6-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac/

Ծխելը վնասակար է առողջությանը, այս մասին գիտեն բոլորը, բայց, քչերն են լուրջ մոտենում այդ հարցին։ Սակայն, մասնագետները զգուշացնում են, որ ծխող մարդը  վտանգի է ենթարկում, ոչ միայն իր այլև ընտանիքի անդամների և իրեն շրջապատողների առողջությունը, հատկապես, եթե նրանք չեն ծխում։

Ամերիացի գիտնականները պարզել են, որ այսպես կոչված, պասիվ ծխողների մոտ 42% -ով մեծանում է ուղեղի կաթվածի հավանականությունը, իսկ եթե նրանք նախկինում ծխել են, ապա թողել, հավանականությունը հասնում է 72%-ի։ Նախկին ծխողների հետ միևնույն միջավայրում ապրելը, առողջության համար վտանգավոր չէ, քանի որ ռիսկի գործոնները վերանում են այն պահից, երբ մարդը դադարում է ծխել։

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, Eco.am-ը, որպես առողջ ապրելակերպի ջատագով, ձեր ուշադրությանն է ներկայացնում ծխախոտի վնասակար հետևանքները՝ մաշկի, առողության ու գեղեցկության լուրջ կորուստների համար։

1․Ծխելը վնասակար է անդրադառնում կնոջ գրավչության վրա։ Ծխախոտի ծխով լցված սենյակում երկար մնալը մաշկը դարձնում է դեղնավուն, հողագույն։ Նյարդառեֆլեկտոր ազդեցության ճանապարհով  ծխելն անդրադառնում է մաշկի գործունեության վրա, որից այն չափից ավելի ճարպոտվում է՝ սև կետերի և պզուկների առաջացմամբ, կամ խիստ չորանում է, և կնճռոտվում։ Կանոնավոր ծխելն առաջացնում է արյունատար անոթների կծկում, վատացնում մաշկի արյան մատակարարումը, արդյունքում թուլանում և թոշնում է մաշկը։

2․ Ծխելն ազդում է մարսողոական համակարգի վրա։ Սննդանյութերի մասումը խանգարում է, և մաշկի բջիջները անբավարար չափով են մատակարարվում իրենց անհրաժեշտ նյութերով։ Այն կարող է առաջացնել դժվար բուժվող մաշկային հիվանդություններ։ Բացի դրանից ծխող մարդու մոտ մշակվում է յուրահատուկ միմիկայով ուղեկցվող ծխելու սեփական ձև, որը բազմաթիվ անգամ կրկնվելիս դեմքի վրա առաջանում են կնճիռներ նույնիսկ այնտեղ, ուր սովորական միմիկայի դեպքում դրանք չեն առաջանում։

3․Ծխախոտի ծուխը ներս քաշելիս բերանի խոռոչում գոյանում է վակում, որն առաջացնում է շուրթերին բնորոշ սեղմում։ Բերանի մոտ ի հայտ են գալիս մանր կնճիռներ, որոնք հիշեցնում են ատամները թափված և առանց պրոթեզի տարեց մարդկանց։

4․ Ծխելն ազդում է նաև ձայնալարերի վրա։ Ձայնը կոպտանում է, շրջապատի համար դառնում ոչ դուրեկան։

5․ Ծխախոտի ծուխը գրգռում է աչքերը։ Կոպերը բորբոքվում են, ծիածանաթաղանթը պղտորվում է, սպիտապատյանը կարմրում է՝ անոթները ուժեղ արյունալցվելու պատճառով։ Աչքերը կորցնում են երիտասարդ փայլն ու արտահայտությունը։ Աչքերը, ծխի ուղղակի ներգործությունից պաշտպանելու համար, այն բերանից արձակելիս ծխողը թեթևակի կկոցում է աչքերը, որից դրանց շուրջ առաջանում են խորը կնճիռներ։

6․ Ծխախոտի ծուխը բացասաբար է ազդում գլխի մազերի սնուցման վրա։ Բացի դրանից, մազերի վրա նստած ծխից դրանք կորցնում են բնական փայլը, դառնում վատորակ և դյուրաբեկ։

Էկետրոնային ծխախոտներում ավելի շատ նիկոտին կա

Վերջին շրջանում, հանրության մեջ տարածվեց նաև Էլեկտրոնային ծխախոտի կիրառումը և բոլորը կարծում են, որ այն քիչ վնասակար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Պարզվում է, որ դա թյուր կարծիք է, քանի որ էլեկտրոնային գաջեթներին անցումը, ընդամենը ծխախոտային մի տեսակի փոխարինում է՝ մյուսով։ Համենայնդեպս, այդ մասին պնդում են գիտնականները, որ նիկոտինային կախվածության հաղթահարման համար վեյփին անցումը բավարար չէ:

Ըստ մասնագետների, էլեկտրոնային ծխախոտ ծխողները ճիշտ նույնպիսի աջակցության կարիք ունեն, ինչպես և սովորական ծխախոտ ծխողները: Ավելին՝ մարդիկ էլեկտրոնային ծխախոտից հաճախ ավելի շատ նիկոտին են ստանում, քան սովորական ծխախոտից: Դեռևս գիտական հետազոտություններ չեն անցկացվել, որոնք հստակ ցույց կտային, թե որքան շատ նիկոտին է գործածում էլեկտրոնային ծխախոտի միջին վիճակագրական օգտագործողը:

Նարգիլեն վնասակար է

Ի դեպ, Նարգիլե ծխելը նույնպես չափազանց վնասակար է մարդու առողջության համար: Գիտնականները պարզել են, որ նարգիլեի մեկ կլանումը կարող է պարունակել այնքան վնասակար նյութեր, որքան մի ամբողջ ծխախոտի ծուխը: Նարգիլեի ծուխը պարունակում է շատ թունավոր և վնասակար քիմիական նյութեր, ներառյալ նիկոտին, կարբոնիլային միացությունները եւ բենզին: Այս նյութերի բարձր դոզան նարգիլե ծխողի օրգանիզմ է մտնում ծխի մեծ ծավալի պատճառով: Ավելի վաղ շմոլ գազի թունավորման դեպքեր էին արձանագրվում նագիլեի օգտագործման ժամանակ, ինչը բացատրվում էր ածխի այրման ժամանակ ածխածնի օքսիդի  արտադրմամբ:

Հատկանշական է, որ տոքսիկ  գազերի բարձր կոնցենտրացիաներ հայտնաբերվել են նույնիսկ նարգիլեի համար բուսական խառնուրդում: Բացի այդ, ինչպես նշվում է, ամանի մեջ գտնվող ջուրը, իր սառեցնող ազդեցության պատճառով, փաստացի նպաստում է ներշնչվող ծխում չափազանց մանր մասնիկների առաջացմանը:

Եվս մեկ վտանգը կայանում է նրանում, որ նարգիլեի ամանի մեջ գտնվող խառնուրդի տաքանալու աստիճանը ցածր է, ինչը նպաստում է մեծ քանակությամբ շաքարի ածանցյալների ձևավորմանը, օրինակ ՝ գլիցերինի, որը, տաքանալու ժամանակ տրոհվում է ալդեհիդների, այսինքն պոտենցիալ քաղցկեղածին նյութերի:

Այնուամենայնիվ, ծխելուց մարդու ստացած այդ փոքրիկ բավականության համար  նա հատուցում է ոչ միայն առողջության, այլ գեղեցկության լուրջ կորուստներ է ունենում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։