Որ երկրներից են առավել շատ զբոսաշրջիկներ եկել Հայաստան

https://eco.am/%d5%b8%d6%80-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%a6%d5%a2%d5%b8%d5%bd%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%ab%d5%af/

2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ:

Ինչպես Eco.am սոցիալական հարթակին տեղեկացրին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից, այս տարվա միայն նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 144 576 զբոսաշրջիկ։

2022 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են՝

1․ Ռուսաստանը (շուրջ 47%),

2․Վրաստանը (10%),

3․Իրանը (7%),

4․ ԱՄՆ-ն (3%)

5․ Գերմանիան (2%):

Ըստ տեղեկատվության, առաջին անգամ Հայաստանը զբոսաշրջիկների այցելություններով գերազանցել է 2019 թվականի այցելություններին՝ ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն (2019 թվականի նոյեմբերին` 140 376 այցելություն): Իսկ 2021 թվականի նոյեմբերին՝ Հայաստան է այցելել 85762 զբոսաշրջիկ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով