Որքան վնաս է հասցվել Հայաստանի շրջակա միջավայրին

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունիսի 20-ից հուլիսի 01-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 9.859.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 690.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ըստ որի, նախկինում արձանագրված 16 դեպքով նշանակվել է 1.130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից 1 դեպքով հաշվարկվել է նաև 6.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 29 դեպք, որից 30-ով հաշվարկվել է 6.693.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 3.076.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50. 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 6.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է  70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է  150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 90.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 240.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 17 գործ (ընդհանուր՝ 1.471.600 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 875.400 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից`

2-ը՝ ընդերքօգտագործում,

1-ը՝ արտադրություն,

1-ը՝ թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում,

1-ը՝ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։

Նախկինում իրականացված 15 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝  2.380.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.184.663 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել