Մարտի 7-18-ը, Եգիպտոսում տեղի կունենա «Miss Eco International 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որին այս տարի կմասնակցի նաև Հայաստանը։ Մրցույթի մանրամասների շուրջ Eco.am սոցիալական հարթակը զրուցեց «Գեղեցկության, տաղանդի եւ նորաձեւության համաշխարհային ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, «Miss Eco International 2022» միջազգային գեղեցկության մրցույթի ազգային տնօրեն, երգչուհի Յանա Գրիգորյանի հետ։
– Յանա, կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ մրցույթ է եւ ի՞նչ չափանիշներով է ընտրվում հաղթողը:
– «Miss Eco International 2022»-ը միջազգային գեղեցկության մրցույթ է, այն այս տարի տեղի կունենա 8-րդ անգամ և ինչպես միշտ կանցկացվի Եգիպտոսում։ Անվանումից արդեն պարզ է, որ մրցույթն ունի էկո ուղղվածություն եւ կարող են մասնակցել 18-28 տարեկան ոչ ամուսնացած աղջիկները, հասակը՝ 1 մետր 68 սմ-ից բարձր:
– Եթե չեմ սխալվում այս մրցույթին Հայաստանն առաջին անգամ է մասնակցում, ինչո՞ւ մինչ այժմ մասնակիցներ չենք ունեցել եւ էկո–մրցույթը ի՞նչ կապ ունի բնապահպանության ու էկոլոգիայի հետ:
– 2019 թվականին Հայաստանը ներկայացրել է Մարթա Բաղդասարյանը, որը պրոֆեսիոնալ մոդել է: Բացի Հայաստանի ներկայացուցչից, ես նաեւ անցկացրել եմ քաստինգ ու ընտրել Ղրղզստանի եւ Վրաստանի մասնակցին: Իսկ այն ունի էկո ուղղվածություն, քանի որ մրցույթի ընթացքում գեղեցկուհիները բարձրացնում են բնապահպանական խնդիրներ:
– Հետաքրքիր է, արդեն կա՞ն հայտեր եւ ովքե՞ր են որոշելու, թե Հայաստանից ով է ներկայանալու «Miss Eco International 2022»–ին:
– Այո, հայտերը շատ են, բայց եթե լինեն մասնակիցներ, ովքեր կհամապատասխանեն չափանիշներին նրանք էլ կարող են ուղարկել լուսանկարներ՝ իմ էջին։ Դեռ ժամանակ ունենք՝ մրցույթը պետք է տեղի ունենա մարտի 7-18-ը: Բայց ֆինանսական փոքրիկ խնդիր է առաջացել: Պետք է նշեմ, որ հիմնականում փորձում եմ օգնել եւ աջակցել մասնակիցներին, փնտրում եմ իրենց համար հովանավորներ: Մրցույթների կազմակերպիչները հիմնականում չեն հոգում մասնակիցների ճանապարհածախսը: Եվ այդ իսկ պատճառով, դեռ հստակ որոշված չէ, թե այս տարի Հայաստանը ներկայացուցիչ կկարողանա ուղարկել, թե՝ ոչ, քանի որ այս պահի դրությամբ՝ բացի միջազգային մրցույթներից, զբաղված եմ նաեւ ուրիշ նախագծերով:
– Առաջիկայում էլ ի՞նչ մրցույթներ են սպասվում՝ այս տարվա ընթացքում: Արդեն կա՞ն նախնական ծրագրեր:
– Այո, առաջիկայում մրցույթներ սպասվում են, տարվա կեսին կան նախնական ծրագրեր, բայց պետք է նշեմ, որ կորոնավիրուսը շատ վատ անդրադարձավ նաեւ այս բնագավառի վրա: Եթե նախկինում մասնակիցներին տարեկան 18-20 մրցույթի էի ուղարկում, ապա այս պահին այդ թիվը կրճատվել է՝ 4-5 միջազգային մրցույթի եմ ուղարկում: Շատ մրցույթներ տեղի չունեցան, շատերն օնլայն անցկացվեցին, բոլոր կազմակերպիչները փորձում են որեւէ կերպ հարմարացնել եւ լուծում գտնել այս խնդրին, բայց, իհարկե, այս վատ






Թողնել մեկնաբանություն