Ոռոգման նպատակով Սևանա լճից արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր

https://eco.am/%d5%b8%d5%bc%d5%b8%d5%a3%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%b8%d5%be-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab%d6%81-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%81/

Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 6-7-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այդ մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ըստ կենտրոնի, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ավելին է․

1․ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 212.38մլն. մ³-ով,

2․ Ապարանի ջրամբարում՝ 11.91մլն. մ³-ով,

3․Մարմարիկի ջրամբարում` 4.21մլն. մ³-ով,

4․Ազատի ջրամբարում՝ 7.46մլն. մ³-ով ավելի է։

5․ Արփի լիճ ջրամբարում` 3.50մլն. մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։

Իսկ ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից էլ տեղեկանում ենք, որ 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Այս տարվա հունվարից մինչեւ հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային  ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 124 միլիոն 874 հազար խորանարդ մետր ջուր: Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել