Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 6-7-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այդ մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ըստ կենտրոնի, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ավելին է․
1․ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 212.38մլն. մ³-ով,
2․ Ապարանի ջրամբարում՝ 11.91մլն. մ³-ով,
3․Մարմարիկի ջրամբարում` 4.21մլն. մ³-ով,
4․Ազատի ջրամբարում՝ 7.46մլն. մ³-ով ավելի է։
5․ Արփի լիճ ջրամբարում` 3.50մլն. մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։
Իսկ ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից էլ տեղեկանում ենք, որ 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Այս տարվա հունվարից մինչեւ հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 124 միլիոն 874 հազար խորանարդ մետր ջուր: Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:
2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:





Թողնել մեկնաբանություն