Շրջակա միջավայրի ոլորտին առնչվող կոնվենցիաներ, որոնք վավերացված է Հայաստանի կողմից

https://eco.am/%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b9%d5%be%d5%b8%d5%b2-%d5%af%d5%b8%d5%b6/

Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կոնվենցիաներ, սակայն Շրջակա միջավայրին առնչվող կա միայն 3 վավերացված կոնվենցիա։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

1․ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա  

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի նպատակն է կայունացնել մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունը այնպիսի մակարդակով, որ կանխվի վտանգավոր մարդածին ազդեցությունը կլիմայական համակարգի վրա։

Ընդունվել է 1992թ. Ռիո-Դե-Ժանեյրոյում տեղի ունեցած Համաշխարհային Գագաթնաժողովի ժամանակ:  Սա մարդկության առաջին քայլն էր ջերմոցային գազերի արտանետումների աճի դեմ պայքարում:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է  1993թ. մայիսին:

2․ «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի Կիոտտոյի արձանագրություն

Ընդունվել է  1997թ. Դեկտեմբերին՝ Ճապոնիայի Կիոտտո քաղաքում և ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 16-ին:

37 զարգացած երկրների և Եվրոհամայնքի համար սահմանվել են լրացուցիչ պարտավորություններ, որպեսզի ջերմոցային գազերի իրենց ընդհանուր արտանետումները 2008-2012թթ. ընկած ժամանակահատվածում 1990թ. արտանետումների համեմատությամբ կրճատեն առնվազն 5,2%-ով:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2002թ. դեկտեմբերին:

ՀՀ կառավարության որոշմամբ 2006թ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչվել է Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի Լիազորված ազգային մարմին, ինչի հիմնական գործառույթներից է Կիոտոյի արձանագրության պահանջներին Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) նախագծերի համապատասխանության հաստատումը, ինչպես նաև ՄԶՄ միջազգային գործընթացում ապահովելու երկրի արդյունավետ մասնակցությունը:

3․«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի  Փարիզյան համաձայնագիր

Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր է: Այն ընդունվել է 198 երկրների կողմից՝ ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում՝ Փարիզում 2015 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին:  Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2017 թվականին։

Նպատակը՝ զսպել գլոբալ միջին ջերմաստիճանի  բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի  համեմատությամբ 2 աստիճանից  ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով  չգերազանցել 1.5 աստիճանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել