Միկին հրաշքների գրքում

https://eco.am/%d5%b4%d5%ab%d5%af%d5%ab%d5%b6-%d5%b0%d6%80%d5%a1%d5%b7%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a3%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b4/

Հունիսի 1-ին՝ ժամը 15:00, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Միկին հրաշքների գրքում» ներկայացման պրեմիերան։ 60 րոպե տևողությամբ ինտերակտիվ այս ներկայացման հիմքում ընկած են ընկերասիրությունը, ազնվությունը, դիմացինին կարեկից եւ օգտակար լինելը, բարությունը, միասնականությունը։ Իրադարձությունները զարգանում են բոլորին քաջ հայտնի Միկի Մկնիկի շուրջ, ներկայացման ժամանակ երեխաները կհանդիպեն ինչպես ժամանակակից մեգա մուլտհերոսների, այնպես էլ՝ հեքիաթային այլ հերոսների։ Ինտերակտիվ ներկայացումը երեխաներին հնարավորություն է ընձեռում ներկայացման հերոսների​ հետ միասին մասնակից լինել ներկայացման ողջ ընթացքին։ Երեխաներին սպասում է հրաշքներով և անակնկալներով լի երեկո, որտեղ չարի և բարու մշտական պայքարում հաղթում է բարին։ Ներկայացնում է «Փերֆեկտ իվենթսը» ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել