Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանի 4 վարչական շրջանում և Հրազդան քաղաքում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-11/

Հուլիսի 6-12-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում,

Նոր Նորքում՝ հուլիսի 6-ին, 8-ին, 9-ին և 11-ին,

Շենգավիթում՝ հուլիսի 7-ին և 9-ին,

Արաբկիրում՝ հուլիսի 10-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Արաբկիրում՝ հուլիսի 11-ին,

Նոր Նորքում՝ հուլիսի 7-ին, 8-ին և 12-ին։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև  Հրազդան քաղաքում՝ հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով