Արագիլների աղտոտվածությունը՝ ջրային էկոհամակարգի խաթարման արդյունք․ NABU-ի հետազոտությունը

https://eco.am/%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6/

Նախորդ տարվա համեմատությամբայս տարի սպիտակ արագիլների աղտոտման արեալը աճել է 59%-ով։ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս տարի նունպես իրականացրել է սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքներ Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր):

Eco.am սոցիալական հարթակը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ այս տարվա հաշվառման արդյունքների համաձայն՝ աղտոտված արագիլների տոկոսը Արարատյան դաշտում, ըստ բների, կազմում է 58.1% (18.5% աճ՝ 2022 թվականի համեմատ), մասնավորապես՝ Արմավիրի մարզում աղտոտվածության աստիճանը հասնում է 51.9%-ի (16.6% աճ՝ 2022 թվականի համեմատ), իսկ Արարատի մարզում՝ 65.8%-ի (19.2% աճ՝ 2022 թվականի համեմատ):

Միևնույն ժամանակ աղտոտման ինտենսիվությունը թուլացել է. նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ են հանդիպում աղտոտվածության «բարձր» աստիճան ունեցող թռչունները, սակայն ավելի շատ՝ «միջին» աստիճան ունեցողները: Նման ցուցանիշի պատճառ կարող է լինել նաև, 2022 թվականի համեմատությամբ, 2023 թվականի ավելի «ցուրտ կլիման»։

Ի դեպ, այս տարի աղտոտում է նկատվել այնպիսի բնակավայրերում, որտեղ մինչ այս աղտոտված թռչուններ առհասարակ չեն դիտարկվել:

Ըստ տեղեկատվության, հաշվառումը ևս մեկ անգամ ընդգծում է արագիլների աղտոտման հիմնախնդրի արդիականությունը: Հիմնախնդիրը ցույց է տալիս Արարատյան դաշտում բնական, հատկապես՝ ջրային էկոհամակարգի խաթարումը, ինչը բացասաբար է ազդում նաև մարդկանց առողջության վրա:

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս տարի իրականացրել է սպիտակ արագիլների փետուրների նմուշառում բավականին լայն աշխարհագրությամբ՝ գերմանական և հայկական քիմիկան վերլուծական լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություն իրականացնելու նպատակով: Արդյունքները, NABU-ն կներկայացնի առաջիկայում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել