Հուլիսի 6-12-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում՝ հուլիսի 6-ին, 8-ին, 9-ին և 11-ին,
Շենգավիթում՝ հուլիսի 7-ին և 9-ին,
Արաբկիրում՝ հուլիսի 10-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Արաբկիրում՝ հուլիսի 11-ին,
Նոր Նորքում՝ հուլիսի 7-ին, 8-ին և 12-ին։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև Հրազդան քաղաքում՝ հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին։





Թողնել մեկնաբանություն