Հունիսի 22-28-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան`
Կենտրոն վարչական շրջանում հունիսի 26-ին և 28-ին,
Նոր Նորքում՝ հունիսի 28-ին,
Արաբկիրում՝ հունիսի 22-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան`
Նոր Նորքում հունիսի 22-26-ը,
Արաբկիրում՝ հունիսի 28-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Իսկ հունիսի 18-24-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդան քաղաքում՝ հունիսի 18-ին և 19-ին։






Թողնել մեկնաբանություն