Մթնոլորտում ամոնիակի արտանետումների հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, հատկապես անասնապահության ոլորտը։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
2020 թվականին ամոնիակի արտանետումները գյուղատնտեսության ոլորտից կազմել են 17.25հազ. տոննա:
Ամոնիակի արտանետումներն ըստ մարզերի բաշխված են հետևյալ կերպ․
1․ Գեղարքունիք` 14.4%
2․ Շիրակ` 13.2%
3․ Արագածոտն` 11.7%
4․Արմավիր` 11.6%
5․ Լոռի` 11.0%
6․ Կոտայք` 10.9%
7․ Սյունիք` 8.7%
8․ Արարատ` 7.3%
9․ Տավուշ` 5.9%
10․ Վայոց ձոր` 2.9%
11․ Երևան` 2.5%
Գյուղատնտեսությունից ամոնիակի արտանետումները հաշվարկվել է ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի EMEP/EEA օդի աղտոտող նյութերի արտանետումների գույքագրման ուղեցույցի համաձայն (EMEP/EEA Air pollutant emission inventory guidebook 2016)






Թողնել մեկնաբանություն