Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և որոշ մարզերում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82/

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևանում, մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում Նոր Նորքում՝ նոյեմբերի 3-ին, 4-ին, 7-9-ը և Արաբկիրում՝ նոյեմբերի 3-ին։

Իսկ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում նոյեմբերի 5-ին։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

1 Արարատում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-ին և 4-ին,

2 Հրազդանում՝ հոկտեմբերի 30-նոյեմբերի 5-ը,

3․ Վանաձորում՝ նոյեմբերի 3-ին և 5-ին,

4 Ալավերդիում՝  նոյեմբերի 1-ին և 2-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով