Մեղրն օժտված է բացառիկ օգտակարությամբ

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%b2%d6%80%d5%b6-%d6%85%d5%aa%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%bc%d5%ab%d5%af-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4/

Գիտականորեն ապացուցված է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլում, մարդու օրգանիզմի համար պարունակվում է չափազանց կարևոր ավելի քան 70 նյութ։ Բուժման նպատակով մեղրն ավելի ճիշտ է կիրառել լուծույթների տեսքով՝ մասուրի, հատապտուղների, բանջարեղենի հյութերի հետ խառնած։

Քանի որ մեղրը հնուց օգտագործվել է որպես դեղամիջող, այդ պատճառով, այն չի կարելի ընդունել առանց վերահսկողության և անսահմանափակ քանակով։ Մեղրը երկար ժամանակ օգտագործելու դեպքում (2 ամսից ավելի՝ օրական 100-200 գրամ), կարող է խախտվել օրգանիզմում ածխաջրերի փոխանակումը։ Հնարավոր է, որ դա բացասաբար ազդի երիկամների աշխատանքի վրա։

Օրգանիզմը հեշտությամբ ու ամբողջապես է յուրացնում մեղրը և՛ ուտելիս, և՛ մաշկին քսելու դեպքում։ Մեղրը մոտ 60 անուն զանազան նյութեր է պարունակում։ Մեղրի բոլոր տեսակների գլխավոր բաղադրամասը ածխաջրերն են՝ գկյուկոզա (խաղողաշաքար) և ֆրուկտոզա (մրգաաշաքար)։ Բացի այդ մեղրը պարունակում է նաև այլ արժեքավոր նյութեր, ֆերմենտներ՝ կալյումի, կալցիումի նատրիումի աղեր, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, յոդ, օրգանական թթուներ, վիտամիններ, կենսագենետիկ խթանիչներ։

Հանքային աղերի պարունակությամբ մեղրը համարժեք է արյանը։ Մեղրն ունի հակամանրէական՝ վարակազերծող հատկություններ, որոնք նկատի են առել հնուց ի վեր՝ սննդամթերքի պահածոյացման համար։ Նույն այդ հատկության վրա է հիմնված նաև մեղրի բուժական կիրառությունը՝ հատկապես վերքերն ու խոցերը բուժելիս։

Մեղրը և կոսմետիկան

Մեղրի լուծույթով բերանը ողողելիս ոչնչանում են բերանի խոռոչի մանրեները, դրա համար էլ նման բորբոքումների դեմ օգտագործվող եղեսպակի թուրմին մի քիչ մեղր են ավելացնում։

Թարախապալարների վրա դնում են ակյուրով շաղախված մեղր, այն մտնում է հակակնճիռային և դեմքի մաշկը թարմացնեղ դիմակների բաղադրակազմի մեջ։

Մեղրով դիմակ՝ նորմալ մաշկի համար

100 գրամ մեղրը շաղախել կիտրոնի հյութով։ Ստացված զանգվածը բարակ շերտով քսել դեմքին և թողել10-15 րոպե, հետո՝ լվացնել սառը ջրով։

Չոր և նորմալ մաշկի համար

2 ճաշի գդալ ալյուրը շաղախել 1 ձվի հարած սպիտակուցով։ Ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Ստացված խմորանման զանգվածը քսել նախապես մաքրած դեմքին և թողել 10-15 րոպե, ապա՝ լվացնել սովորական ջրով։

 

Դիմակը խորհուրդ է տրվում չոր և նորմալ մաշկ ունեցողներին՝ կնճիռների առաջացումը կանխելու համար

50 մլ օղին՝ սպիրտը խառնել 100 գրամ թեթևակի տաքացրած մեղրի հետ։ Շաղախել        այնքան, որ միատար զանգված ստացվի։ Դիմակը դեմքին պահել 10-12 րոպե։ Այն մաքրում և փափկացնում է մաշկը և ունի մանրէազերծող ազդեցություն։

Մեղրաջուր

Դեմքի մաշկին բարերար ազդեցություն է ունենում նաև մեղրաջուրը՝ 1 ճաշի գդալ մեղրին՝ 2 բաժակ տաք ջուր։ Խորհուրդ է տրվում քնելուց առաջ դրանով 5-7 րոպե լվանալ դեմքը, հետո ցողել տաք ջրով՝ առանց օճառի։ Մեղրաջուրը սնուցում է մաշկը, այն դարձնում թավշանման և հարթում կնճիռները։

Մեղրադիմակ՝ ձեռքերի համար

Ձեռքերի մաշկի չորությունն ու թեփոտությունը վերացնելու համար կարող եք օգտագործել հետևյալ դեղատոմսը․

3 ճաշի գդալ գլիցերին, 1 թեյի գդալ անուշադրի սիրտ, քիչ՝ մատի ծայրով բորակ, 1 թեյի գդալ մեղր։ Այս ամենը շաղախել, իսկ օգտագործելուց առաջ անպայման թափահարել։

Ինչպես տարբերել իսկական մեղրը կեղծից

1 լիտր մեղրը կշռում է 1․4 կգ։ Ջրում լուծելիս նստվածք չի առաջանում։

Փոքր բաժակի մեջ մեղրին մի քիչ ջուր խառնեք և մի կաթիլ յոդ լցրեք, եթե կապտեց, ուրեմն՝ մեղրը կեղծված է։

Մեղրի տարբեր տեսակներ տարբերվում են գույնով, այն կարող է ունենալ բաց դեղինից սկսած մինչև դարչնագույն երանգ։ Պետք է լինի թափանցիկ, բայց ոչ անբնական սպիտակ և անպայման լավ բույր ունենա։

Ամանի մեջ լցնելիս մեղրը պետք է ծորա, իսկ ծորացող շիթը կտրվելիս՝ պետք է ամբողջությամբ ընկնի և ակորդեոնի գալարների պես գնդվելուց հետո միայն դանդաղ տարածվի։ Կեղծ մեղրն այդ դեպքում սոսնձի պես արագ կթափվի։

Բնական մեղրը տրորելիս, այն մատների մեջ արագ հալվում և ներծծվում է։ Մեղրը կաթեցրեք լավ ներծծող թղթի վրա, եթե խոնավության հետք մնա, ուրեմն իսկական չէ։ Թեյի մեջ լուծելիս թեյը պետք է մգանա և նստվածք առաջացնի։

Առողջ եղեք

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով