«Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ն, «Էկո աղբ» ՀԿ-ն և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի համատեղ հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 11։00-14։00 կազմակերպում են «մաքրապատում»՝ Վանաձորի բուսաբանական այգու և հարակից տարածքում։
Մաքրության օրը Վանաձորի բուսաբանական այգում իրականացվելու է «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շնորհիվ, որը ֆինանսավորվում է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից։
Եթե ունեք ժամանակ և հնարավորություն, կարող եք միանալ այս նախաձեռնությանը։
Կազմակերպիչները վստահեցնում են, որ նախաձեռնությանը մասնակցել ցանկացողներին կապահովեն բոլոր անհրաժեշտ պարագաներով։






Թողնել մեկնաբանություն