Մաշկային ի՞նչ հիվանդություններ են առաջանում COVID-19-ից հետո․ մանրամասնում է մաշկաբան-վեներոլոգը

https://eco.am/%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%bc/

Կորոնավիրուսային համավարակը մտավ մեր կյանք ու ժամանակի ընթացքում, իր գոյությանն ընտելացնելով, ի հայտ բերեց մի շարք առողջական խնդիրներ։

«COVID-19 -ի ժամանակ, բացի շնչառական ուղիների ախտահարումից, կարող է լինել նաև մաշկի ախտահարումներ»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանը։

Ըստ մաշկաբանի, հաճախ COVID-19-ը կարող է սկսվել հենց մաշկի ախտահարումով․ «Երբեմն մաշկային ախտահարումները կարող են լինել հիվանդության միակ ախտանշանը: Մաշկային ախտահարման սիմպտոմները բազմազան են, հանդիպման հաճախությունը կախված է հիվանդի տարիքից, ուղեկցող հիվանդություններից, դեղորայքային բուժման առանձնահատկությունից»,- թվարկում է մասնագետն ու հավելում․ «Մաշկի ախտահարումը կարող է լինել մարմնի տարբեր տեղամասերում: Ցանավորման տեսքը բազմազան է՝ կարղ է լինել

1․  բծային ցանավորում, որն արտահայտվում է մաշկի գույնի փոփոխությամբ (նման ցրտահարության),

2․ երբեմն կարող է ուղեկցվել ցավով կամ քորով,

3․ կարող է լինել մանր բշտիկային ցանավորում, տեղակայված իրանին կամ վերջույթներին,

4․ կարող է լինել եղնջացանի տեսքով (ինչպես լինում է եղնջայտուցի ժամանակ),

5․ առաջանում են բաց վարդագույն, մաշկից քիչ բարձր էլէմենտներ, որոնք հաճախ ուղեկցվում են քորով,

6․ Մաշկային ցանավորումը, COVID-19 –ի ժամանակ, հատուկ մոտեցում չի պահանջում, կատարվում է սիմպտոմատիկ բուժում»,– խորհուրդ է տալիս Ս․ Մկրտչյանը:

Մաշկաբանի դիտարկմամբ, COVID-19 -ի մաշկային առաջին նշաններն ի հայտ են գալիս վարակումից 4-5 օր անց․ «Սակայն, երբեմն, մաշկի ցանավորումը կարող է լինել COVID-19 -ի առաջին նշանը: Կախված արտահայտվածության աստիճանից և բնույթից ցանավորումը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ»,- տեղեկացնում է մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանը։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել