Մի քանի օր է, ինչ մեկնարկել է նոր ուսումնական տարին, որը շատ ծնողների համար գլխացավանք է դարձել։ Նրանցից շատերը մեծ ուշադրություն դարձնելով երեխայի դասապատրաստման ու գիտելիքների վրա, երբեմն անուշադրության են մատնում մի կարևոր հանգամանք՝ դաս սովորելու ընթացքում երեխայի նստած դիրքը։
Eco.am-ը խորհուրդ է տալիս, եթե ցանկանում ենք ունենալ առողջ սերունդ, ապա պետք է մատների արանքով չնայեն այդքան կարևոր խնդրին։ Որքան էլ որ դժվար է, բայց ծնողները պետք է հետևողական լինեն և խստորեն հետևեն, որ դասապատրաստման ընթացքում երեխան նստի ուղիղ դիրքով։
Այնուամենայնիվ, հիշենք, որ երեխայի օրգանիզմը գտնվում է բուռն աճման շրջանում, իսկ բժիշկներն ահազանգում են, որ կիֆոզ հիվանդությունը երիտասարդացել է։ Ուստի սա պետք է ազդակ լինի յուրաքանչյուր ծնողի համար, որ երեխաները հենց այդ ժամանակ են հիմնականում ձեռք բերում ողնաշարի մկանային թուլություն, կիֆոզ հիպերկիֆոզ և այլն։
Ստորև ներկայացված նկարում, կարող եք տեսնել ու մտապահել, թե ինչպես չի կարելի նստել դասապատրաստման ընթացքում և որ դիրքերն են վնասում ձեր երեխայի առողջությունը։







Թողնել մեկնաբանություն