Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն հրապարակել է ՀՀ տարածքում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին 2021 թվականի ամփոփագիրը: Մթնոլորտային օդի որակի գնահատումը կատարվում է ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ հաստատված աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) համեմատությամբ:
Ըստ ներկայացված տվյալների, 2021 թվականի ընթացքում մթնոլորտային օդի որակի դիտարկումներ կատարվել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Կապան, Քաջարան և Չարենցավան քաղաքներում: Որոշվել են մթնոլորտային օդում փոշու, փոշու մեջ մետաղների (մոտ 21 մետաղ), ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ընդհանուր առմամբ 2021 թվականին կատարվել է մթնոլորտային օդի 36274 նմուշառում, իրականացվել 29324 դիտարկում: Համաձայն իրականացված արդյունքների 2021 թվականին 2020 թվականի համեմատությամբ քաղաքների մթնոլորտային օդում բարձրացել են հետևյալ աղտոտիչների պարունակությունները․
1․ Երևան՝ ազոտի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ, փոշի և գետնամերձ օզոն,
2․ Գյումրի՝ ազոտի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ և փոշի,
3․Ալավերդի՝ ազոտի երկօքսիդ,
4․Հրազդան՝ ծծմբի երկօքսիդ,
5․Արարատ՝ ծծմբի երկօքսիդ և փոշի,
6․Կապան՝ ազոտի երկօքսիդ։
Փոշով աղտոտվածության ՍԹԿ-ներից գերազանցումներ դիտվել են նաև Ալավերդի, Վանաձոր և Հրազդան քաղաքներում։
Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիաները հիմնականում գերազանցել են ՍԹԿ-ն։






Թողնել մեկնաբանություն