Սեպտեմբերի 19-ին Իսպանական Պալմա կղզում՝ Կանարյան կղզիներում հրաբուխ է ժայթքել՝ Պասո բնակավայրի մոտ։ Անվտանգության նկատառումներով տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ։ Առայժմ տուժողներ չկան։
Պալմա կղզին՝ որպես քաղաքացիական պաշտպանության ոլորտ, արտակարգ իրավիճակից լրջորեն տուժած տարածք է հայտարարվել: Ժայթքող լավայի հոսքը դանդաղ շարժվում է դեպի օվկիանոս՝ ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ։ Հրաբխի խառնարանից բարձրանում է ծխի մեծ սյուն։ Լավան արդեն ոչնչացրել է մոտ 600 շենք, 258 հա ծածկվել է լավայով, 21 կիլոմետր ճանապարհ քանդվել է։
Այժմ տեղի իշխանությունները սպասում են, թե երբ լավայի հոսքը կհասնի Պալմայի ծովափին։ Շիկացած հրաբխազանգվածի շփումը աղի ջրի հետ կարող է առաջ բերել պայթյուններ եւ վնասակար գազերի արտանետումներ։ Առայժմ լավան ծովափից հեռու է 800-1000 մետր։




Թողնել մեկնաբանություն