Հրաբխի պատճառով Պալմա կղզին բնական աղետի գոտի է հայտարարվել

https://eco.am/%d5%b0%d6%80%d5%a1%d5%a2%d5%ad%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b8%d5%be-%d5%ba%d5%a1%d5%ac%d5%b4%d5%a1-%d5%af%d5%b2%d5%a6%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b2/

Սեպտեմբերի 19-ին Իսպանական Պալմա կղզում՝ Կանարյան կղզիներում հրաբուխ է ժայթքել՝ Պասո բնակավայրի մոտ։ Անվտանգության նկատառումներով տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ։ Առայժմ տուժողներ չկան։

Պալմա կղզին՝ որպես քաղաքացիական պաշտպանության ոլորտ, արտակարգ իրավիճակից լրջորեն տուժած տարածք է հայտարարվել: Ժայթքող լավայի հոսքը դանդաղ շարժվում է դեպի օվկիանոս՝ ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ։ Հրաբխի խառնարանից բարձրանում է ծխի մեծ սյուն։ Լավան արդեն ոչնչացրել է մոտ 600 շենք, 258 հա ծածկվել է լավայով, 21 կիլոմետր ճանապարհ քանդվել է։

Այժմ տեղի  իշխանությունները սպասում են, թե երբ լավայի հոսքը կհասնի Պալմայի ծովափին։  Շիկացած հրաբխազանգվածի շփումը աղի ջրի հետ կարող է առաջ բերել պայթյուններ եւ վնասակար գազերի արտանետումներ։ Առայժմ լավան ծովափից հեռու է 800-1000 մետր։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով