Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հետ համատեղ Էկոեպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ընդունել է «Հայաստանում hողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի փորձագետ Դեվրա Ջարվիզին։
Eco.am սոցիալական հարթակը Էկոպարեկային ծառայությունից տեղեկացավ, որ Ծառայության պետ Կիրակոսյանը կարևորել է ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր բաղադրիչի իրագործումը խթան կհանդիսանա՝
1․ Հայաստանի անտառածածկ տարածքների ընդլայնման,
2․ անտառային տնտեսության և նրա կարողությունների զարգացման,
3․ քաղաքային և մերձքաղաքային ագրոկենսաբազմազանության պահպանման,
4․կլիմայի փոփոխության մեղմման և առհասարակ շրջակա միջավայրն ավելի լավը դարձնելու համար։
«Հայաստանի Հանրապետությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում շրջակա միջավայրի պահպանությանն ու հիմնախնդիրների լուծման ուղղությամբ անում է առավելագույնը՝ ցանկալի արդյունք գրանցելու համար։ Մասնավորապես, հողերի և անտառների վերականգման մասով, ինչի հետ կապված մեր երկիրն ունի միջազգային պարտավորություններ՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում»,- հանդիպմանն ասել է Կիրակոսյանը։
Դեվրա Ջարվիզն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել ծրագրի արդյունավետ իրագործման համար անել առավելագույնը, այնուհետև ներկայացրել է ծրագրի բաղադրիչներին և դրանց իրագործմանը վերաբերող մանրամասներ։
Այսպիսով՝ ծրագրի իրագործմամբ.
1․ կավելանան անտառածածկ տարածքները, ինչը կնպաստի կլիմայական փոփոխությունների մեղմմանը,
2․ անտառային տնտեսությունը կհամալրվի նոր, ժամանակակից տեխնիկայով և հատուկ միջոցներով, որոնք կնպաստեն անտառածածկ տարածքների հսկողության և հրդեհային անվտանգության բարձրացմանը,
3․ ծրագրով նախատեսված ոլորտներում կբարձրանա հանրային իրազեկման և կրթական մակարդակը,
4․ կբարձրանա անտառամերձ տարածքների բնակիչների սոցիալական մակարդակը, վայրի հատապտուղների հավաքմամբ կստեղծվեն նաև սեզոնային աշխատատեղեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
413 մլն դրամ ՝ անտառավերականգնման ու անտառապատման աշխատանքներին





Թողնել մեկնաբանություն