ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը հրավիրում է հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող փոքրածավալ ձեռնարկություններին մասնակցելու ՀԱՑԻ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԵՎ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ՝ որպես COVID 19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցության շրջանակներում պլանավորվող գործողությունների մաս։
Ձեռնարկություններին աջակցություն կտրամադրվի սարքավորումների ձևով։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ․-ի ապրիլի 15-ը, ժամը 18։00։ Հայտադիմում կարող եք ձեռք բերել համայնքի ղեկավարից/վարչական ղեկավարից կամ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, կամ անցնելով հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3cqa2XA, https://bit.ly/31mfsww, https://bit.ly/2Pv8RNE, https://bit.ly/3rox4m9






Թողնել մեկնաբանություն