Անկախ նրանից, թե ինչ ծխախոտ եք օգտագործում, միևնույն է՝ ծխախոտը վտանգավոր է ձեր առողջության համար: Ծխախոտի պարունակության մեջ չկան անվտանգ նյութեր, այն պարունակում է ացետոնից և խեժից մինչև նիկոտին ու ածխածնի օքսիդ:
Ծխախոտն իր մեջ պարունակում է շուրջ 600 բաղադրիչ, որոնցից շատերը կարելի է գտնել նաև սիգարի և նարգիլեի մեջ: Երբ այս բաղադրիչները այրվում են, առաջացնում են ավելի քան 7000 քիմիական նյութեր, որոնցից շատերը թունավոր են, դրանցից առնվազն 69-ը քաղցկեղածին են:
Հիշե՛ք, ծխելու անվտանգ միջոց չկա, ծխախոտի ծուխն աներևակայելիորեն վնասակար ազդեցություն է թողնում ձեր առողջության վրա: Երբեմն, ծխախոտը սիգարով, ծխամորճով կամ նարգիլեով փոխարինելը ձեզ չի օգնի խուսափել առողջությունը վտանգի տակ դնելու ռիսկերից:
Ծխախոտի ծխի միջոցով ձեր օրգանիզմ կլանած նյութերը ոչ միայն ազդում են թոքերի, այլ նաև ամբողջ մարմնի օրգան-համակարգերի վրա:
Կենտրոնական նյարդային համակարգ
Ծխախոտի բաղադրիչներից մեկը՝ նիկոտինը, ձեր ուղեղին հասնում է ընդամենը վայրկյանների ընթացքում և ստիպում է ձեզ ավելի էներգետիկ զգալ, որոշ ժամանակով: Բայց ազդեցությունն անցնելուց հետո վրա է գալիս հոգնածությունը և ավելի շատ եք ծխելու կարիք զգում: Նիկոտինը կախվածություն է առաջացնում, ահա թե ինչու մարդիկ դժվարանում են թողնել ծխելը:
Շնչառական համակարգ
Ծխախոտի ծխի հետ օրգանիզմ են ներթափանցում նյութեր, որոնք կարող են վնասել ձեր թոքերը: Ժամանակի ընթացքում այդ վնասակար նյութերը հանգեցնում են մի շարք խնդիրների: Ավելացված վարակների հետ մեկտեղ, ծխող մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում՝ թոքերի քրոնիկ անդառնալի հետևանքների համար, օրինակ․
1․ Էմֆիզեմա՝ թոքերի օդային պարկերի ոչնչացում
2․ Քրոնիկ բրոնխիտ, մշտական բորբոքում, որն ազդում է թոքերի շնչառական խողովակների լորձաթաղանթի վրա
3․ Թոքերի քաղցկեղ
Սրտանոթային համակարգ
Ծխելը վնասում է սրտանոթային ողջ համակարգը: Նիկոտինը խտացնում է արյան անոթները, ինչն էլ սահմանափակում է արյան հոսքը: Ժամանակի ընթացքում արյան անոթների շարունակական նեղացումը, անոթների վնասման հետ մեկտեղ, կարող է առաջացնել զարկերակային հիվանդություն:
Ծխելը բարձրացնում է նաև արյան ճնշումը, թուլացնում արյան անոթների պատերը և ավելացնում թրոմբները: Ինչն էլ բարձրացնում է ինսուլտի հավանականությունը:
Ծխելը ոչ միայն ազդում է ձեր սրտանոթային համակարգի, այլ նաև ձեր շրջապատի առողջության վրա, ովքեր չեն ծխում: Սովորական ծխի ազդեցությունը չծխողների համար նույն ռիսկն է պարունակում, ինչպես ծխողի: Ռիսկերը ներառում են ինսուլտ, սրտի կաթված և սրտի հիվանդություններ:
Մաշկ, մազեր և եղունգներ
Ծխախոտի ծխի մեջ պարունակվող նյութերը, իրականում փոխում են ձեր մաշկի կառուցվածքը: Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծխելը կտրուկ մեծացնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Ծխելու հետևանքով ձեր եղունգները պաշտպանված չեն, քանի որ այն մեծացնում է եղունգների սնկային վարակների հավանականությունը:
Մազերի վրա ազդում է նաև նիկոտինը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն մեծացնում է մազաթափությունը, ճաղատացումը և սպիտակեցումը:
Մարսողական համակարգը
Ծխելը մեծացնում է բերանի, կոկորդի և կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ծխողները նույնպես ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ավելի բարձր տեմպեր: Ծխելը նույնպես ազդում է ինսուլինի վրա ՝ ավելի հավանական դարձնելով ինսուլինի կայունություն: Դա ձեզ դնում է տիպի 2-րդ շաքարախտի և դրա բարդությունների ռիսկի բարձրացման, որոնք ավելի արագ տեմպերով են զարգանում, քան չծխող մարդկանց մոտ:
Սեռականություն և վերարտադրողական համակարգ
Նիկոտինը ազդում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց սեռական օրգանների արյան հոսքի վրա: Տղամարդկանց համար ծխելը կարող է նվազեցնել սեռական ցուցանիշները: Կանանց համար՝ սեռական դժգոհության: Ծխելը կարող է նաև իջեցնել սեռական հորմոնի մակարդակը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Դա կարող է հանգեցնել սեռական ցանկության նվազման:
Դե, ինչ, եթե որոշեցիք հրաժարվել ծխախոտից, ապա ինքնուրույն քայլեր մի արեք, խորհրդակցեք ձեր բժշկի հետ։
Ծխախոտից հրաժարվելը ամենակարևոր քայլն է, որին կարող եք հասնել ավելի երկար ճանապարհով, բայց կունենաք առողջ ու երջանիկ կյանք:






Թողնել մեկնաբանություն