Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, Արալեզ բարեգործական ՀԿ-ն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ ամեն տարի Ապրիլի 24-ից օրեր անց իրականացնում են ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը։ Այս տարին էլ բացառություն չէր, կամավորները կրկին հավաքվեցին հուշահամալիրի տարածքում ու հավաքեցին, տեսակավորեցին Ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները, որոնք հետագայում ստանում են երկրորդ կյանք։
Արդեն հայտնի է, որ հավաքված ծաղկաթերթերն հետագայում օգտագործվում են պատրաստելու՝
1․ ձեռակերտ վերամշակված հուշագրեր,
2․ շնորհակալագրեր,
3․ բացիկներ,
4․մոմեր:

Eco.am






Թողնել մեկնաբանություն