Հաճախ սնվեք սպիտակուցներով ու վիտամիններով հարուստ սպանախով

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b3%d5%a1%d5%ad-%d5%bd%d5%b6%d5%be%d5%a5%d6%84-%d5%bd%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%b8%d6%82-%d5%be%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b4%d5%ab/

Առողջ ու բնական սնունդը, այդ թվում և թարմ բանջարեղենը, առաջնային դեր են կատարում մարսողության ճիշտ կարգավորման հարցում։ Թեպետ, բանջարեղենների խանութներում տարին բոլոր վաճառվում են գրեթե բոլոր բանջարեղենների տեսակները, բայց համաձայնեք, որ լինի բանջարեղեն, թե՝ միրգ, բոլորն էլ նախընտրելի են իրենց համապատասխան սեզոնին։

Գարնանը, հատկապես Մեծ պահքի շրջանում, մարդիկ նախընտրում են սնվել տարատեսակ կանաչիներով, լինի թարմ, թերխաշ, թե տապակած տարբերակով։

Eco.am-ն առաջարկում է, բազմատեսակ կանաչիներից հաճախ սնվել Սպանախով։ Բայց, մինչ այդ, եկեք ուսումնասիրենք սպանախի օգտակար հատկություններն ու հակացուցումները։

Այն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով ու հանքանյութերով, սակայն մարդիկ հաճախ թերագնահատում են այս մթերքի օգտակարությունն ու նախապատվությունը տալիս այլ բաղադրիչներին։

Սպանախը՝ գերհոգնածության դեմ

Ընդհանրապես, երկաթի պակասը, համապատասխանաբար, արագ հոգնածություն է առաջացնում, իսկ սպանախն իր մեջ պարունակում է երկաթ՝ մի կարևոր տարր, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի ձևավորման և թթվածնի տեղափոխման համար։ Երկաթը նպաստում է էներգիայի արտադրությանը։

Օրգանիզմում կալիումի պակասը հանգեցնում է մկանների թուլության, իսկ սպանախը հարուստ է Կալիումով։

Մագնեզիումի պակասը հանգեցնում է դեպրեսիայի, ցավերի, անքնության և ախորժակի կորստի: Սպանախում հայտնաբերված մագնեզիումը նույնպես անհրաժեշտ է էներգիայի արտադրության և պատշաճ մարսողության համար:

 

Սպանախը օգտակար բանջարեղեն է, որը կարելի է թարմ վիճակում  օգտագործել ինչպես աղցաններ ու կանաչ սմուզիներ պատրաստելու համար, այնպես էլ՝ որպես տաք ուտեստների բաղադրիչ։ Օրինակ, ապուրների, սոուսների, շոգեխաշված և այլ ուտեստների մեջ։

Օգտակար է տեսողության համար

Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով ու զեակսանտինով, իսկ այս տարրերը շատ կարևոր են տեսողության պահպանման համար։ Այս օգտակար նյութերն օգնում են կանխել մակուլոդիստրոֆիան, որը տեսողության վատթարացման հիմնական պատճառներից մեկն է։

Բարելավում է մազերի ու մաշկի վիճակը

Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ սպանախն օգնում է թարմացնել բջիջներն ու պահպանել մաշկի խոնավությունը։ Բացի այդ, այս բույսը հարուսը է А, В և С վիտամիններով, որոնք խթանում են մազերի աճն ու դարձնում դրանք շատ ավելի փարթամ։

Օգնում է պայքարել շաքարային դիաբետի դեմ

Սպանախը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է։ Այն պարունակում է ալֆալինոլենաթթու, որն օգնում է բարձրացնել ինսուլինի մակարդակը։ Բացի այդ սպանախի հյութը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։

Սպանախը հակացուցված է

1․ Միզաքարային և լեղաքարային հիվանդությունների դեպքում,

2․Լեղուղիների խցանման ժամանակ,

3․Նեֆրիտի և ռևմատիզմի դեպքում։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել