Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չմոռանալ հակահամաճարակային կանոնների պահպանման մասին։ Քանի որ․
1․մարդկային շփումները, կուտակումները,
2․ կազմակերպվոող զանգվածային միջոցառումները,
3․ գերծանրաբեռնված հասարակական տրանսպորտը, որում անհնար է պահպանել սոցիալական հեռավորություն, հղի են վարակի արագ տարածման հնարավորություններով։
Վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտ է լինել առավել զգոն և ուսումնական հաստատությունում հետևել հակահամաճարակային կանոններին.
1․ պահպանել սոցիալական հեռավորություն,
2․ կրել դիմակ,
3․ հաճախակի օճառով լվանալ ձեռքերը, իսկ անհնարինության դեպքում ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
4․ պատվաստվել COVID-19-ի դեմ՝ այդ թվում նաև բուստեր դեղաչափով,
5․ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկի՝ խորհրդատվության և համապատասխան հետազոտությունների նպատակով:
Դպրոցներում ՝
1․ մեծացնել նստարանների միջև հեռավորությունը,
2․բացահայտել և մեկուսացնել սուր շնչառական վարակի ախտանշաններով անձանց (աշակերտներին և ուսուցիչներին),
3․ախտահանել աշխատատեղերն ու դասասենյակները,
4․ հաճախակի օդափոխել փակ տարածքները։






Թողնել մեկնաբանություն