Արագիլների աղտոտումը բնապահպանական խնդրի արդյունք է

https://eco.am/%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/

 Eco.am սոցիալական հարթակը մի քանի անգամ անդրադարձել է, որ սպիտակ արագիլների մոնիթորինգի ցանցը Երևանի հարակից՝ Արարատի և Արմավիրի համայնքներից հայտնաբերում և հավաքում է չթռչող արագիլներին, իսկ ծրագրին միացած կամավորները տեղափոխում են թռչուններին Քանաքեռ-Զեյթունում գտնվող առանձնացված փոքր այգի, որտեղ մաքրում, խնամում և հետո կրկին բաց են թողնում հատուկ տարածքներ:

«Բրդլինքս Հայաստան» հասարակական կազմակերպությունը «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հետ արդեն մի քանի տարի զբաղվում է բնապահպանական՝ սպիտակ, աղտոտված արագիլների խնդրով:

Մասնագետները ենթադրում են, որ պատճառը ջրային և ցամաքային տարածքների աղտոտումն է սննդային յուղ և ձեթ պարունակող թափոններով: Ծնողները կերակրում են ձագերին նման նյութերով՝ աղտոտելով նաև փետուրները, ինչի պատճառով թռչունների ձագերը չեն կարողանում թռչել և չվել: Բնապահպանների կարծիքով խնդրի լուծումը արտադրական թափոնների կառավարումն է:

Ինչպես տեղեկացանք Երևանի քաղաքապետարանից, մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական-կրթական ծրագրի նախաձեռնող խմբի անդամների հետ արդեն հանդիպել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը: Ծանոթանալով խնդրին՝ քննարկվել են համայնքի հնարավոր աջակցության ուղղությունները:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել