«Կլիմայի փոփոխություն» դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար

https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%9d-%d5%b4%d5%a5/

«Հարամարվողականության ազգային ծարգիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից կազմակերպվում է «Կլիմայի փոփոխություն» վերնագրով դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար: Երկօրյա դասընթացը կկայանա դեկտեմբերի 22-ին և 23-ին Երևանում, DoubleTree by Hilton հյուրանոցում։

Դասընթացը նախատեսված է լրագրողների, բլոգերների, խմբագիրների, ռեժիսորների և մեդիա ոլորտի այլ ստեղծարար աշխատակիցների համար:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ ընդհանուր տեղեկություն, թեմային առնչվող առկա խնդիրներն ու լուծումները Հայաստանում, ինչպես նաև վերջիններիս լուսաբանման ժամանակակից մոտեցումները և օրինակները:

Դասընթացի մասնակիցներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն մասնակցելու լավագույն լրագրողական աշխատանքների հատուկ մրցույթին, որի շրջանակներում լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների:

Դասընթացի օրակարգին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ http://climateworkshop.press/#rec226174205 կայքում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով