Կլիմայի փոփոխությունը արտացոլվել է եղանակա-կլիմայական էքստրեմալ երևույթների արժեքներով

https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%81%d5%b8%d5%ac%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a5/

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ընդունել է  Արկտիկայում  ջերմաստիճանի նոր ռեկորդի փաստը:
2020 թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում դիտված 38°C (100.4°F) ջերմաստիճանը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Արկտիկայի ջերմաստիճանի նոր ռեկորդ։
Ջերմաստիճանը, որն ավելի մոտ է Միջերկրածովյան տարածաշրջանին, քան Արկտիկային, օդերևութաբանական կայանում գրանցվել է արևադարձային ջերմային ալիքի ներթափանցման ժամանակ։
Արկտիկական Սիբիրի տարածքի մեծ մասում 2020 թվականի ամռանը օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 10°C-ով, ինչը հանգեցրել է ավերիչ հրդեհների, ծովային սառույցների մասսայական հալոցքի և կարևոր դեր  խաղացել 2020 թվականի կլիմայական նկարագրում (այն երրորդ տաք տարին էր, դիտարկումների ողջ պատմության ընթացքում)։
«Այս նոր ռեկորդը ՀՕԿ-ի Եղանակի և կլիմայի էքստրեմալ երևույթների արխիվում գրանցված հերթական արժեքներից է։ Արժեքներ, որոնք ահազանգում են փոփոխվող կլիմայի մասին։ 2020 թվականին ջերմաստիճանային ռեկորդ (18.3°C) գրանցվել է նաև անտարկտիկայի համար», -ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար պրոֆեսոր Պետեր Թաալասը։
Նա նաև նշել է, որ հաստատման փուլում են գտնվում նաև ջերմաստիճանի մի քանի ռեկորդներ, որոնք գրանցվել են 2020-2021թթ. ընթացքում երկրագնդի տարբեր վայրերում, և երբեք ջերմաստիճանի այսքան շատ միաժամանակ գրանցված բարձր արժեքներ չեն եղել։
Արկտիկան համարվում է աշխարհի արագ տաքացող տարածքներից։ Ռեկորդային բարձր ջերմաստիճանները և կլիմայի շարունակական փոփոխությունները ՀՕԿ-ի փորձագիտական խմբին ստիպեցին, որ Եղանակի և կլիմայի էքստրեմալ ջերմաստիճանների արխիվում նոր ցուցանիշ ավելացնեն, որպես բարձր ջերմաստիճան գրանցված հյուսիսային 66.5° լայնություններում։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով