Կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն շուրջ 50 երկարամյա ծառերով

https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%b8%d6%80%d6%81%d6%80%d5%a1%d5%ae-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d6%83/

Մայրաքաղաք Երևանում այս օրերին տեղի են ունենում ինտենսիվ ծառահատումներ։  Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ հատվում են կենսունակությունը կորցրած ծառերը։ Իսկ հատված ծառերի փոխարեն անմիջապես տնկվում են նոր, արժեքավոր ու երկարամյա ծառատեսակներ:

Այսօր վաղ առավոտից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կատարում էր Սայաթ-Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Տերյան փողոց միջանկյալ հատվածի ծառերի փոխարինումը: Կենսունակությունը կորցրած, հիվանդ թեղիների հատումից անմիջապես հետո տեղում տնկվել են մոտ 15 տարեկան գնդաձև սոսիներ:

ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ գործընթացը կարևոր է մայրաքաղաքի կանաչ ֆոնդի առողջացման, երիտասարդացման համար: Տվյալ հատվածում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 50 ծառ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով