Մայիս 22-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում սովորականից մարդաշատ է եղել։ Eco.am սոցիալական հարթակը Խոսրովի անտառ» պետական արգելոցից տեղեկացավ, որ օրվա կապակցությամբ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում Արարատ քաղաքի ավագ դպրոցի աշակերտների հետ կազմակերպվել քայլարշավ և թռչնադիտարկում: Իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան են այցելել Վեդու թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները: Ըստ տեղեկատվության, աշակերտներին ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությունը, ջրագրությունը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:

Տեղի է ունեցել նաև սեմինար-քննարկում «Հայաստանի կենսաբազմազանությունը» և «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» թեմաներով։ Ներկայացվել է կենսաբազմազանության կրճատման պատճառները, ինչպես նաև մանուլի, բորենու, ընձառյուծի և այլ կենդանատեսակների կենսաբանական առանձնահատկությունները, ապրելավայրերը, թվաքանակը և փոփոխման միտումները, վտանգման հիմնական գործոնները, պահպանության միջոցառումները։
Հանդիպման շրջանակներում դիտել են նաև «Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով» ֆիլմը:
Աշակերտները այցելել են նաև բուսապահոց, որտեղ ծանոթացել են պետական արգելոցի հարուստ ու բազմազան ֆլորայի հերբարիումներին, դրանց պատրաստման ու պահպանման աշխատանքներին: Աշակերտներին ներկայացվել է նաև ֆոտոթակարդների կիրառումը:





Թողնել մեկնաբանություն