Կենսաբազմազանության միջազգային օրը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում

https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d6%80%d5%a8%d5%9d/

Մայիս 22-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում սովորականից մարդաշատ է եղել։  Eco.am սոցիալական հարթակը Խոսրովի անտառ» պետական արգելոցից տեղեկացավ, որ օրվա կապակցությամբ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում Արարատ քաղաքի ավագ դպրոցի աշակերտների հետ կազմակերպվել  քայլարշավ և թռչնադիտարկում: Իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի  թանգարան են այցելել Վեդու թիվ 2 հիմնական դպրոցի  8-րդ և 9-րդ դասարանների  աշակերտները: Ըստ տեղեկատվության, աշակերտներին ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությունը, ջրագրությունը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:

Տեղի է ունեցել նաև սեմինար-քննարկում «Հայաստանի կենսաբազմազանությունը»  և «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում»  թեմաներով։ Ներկայացվել է կենսաբազմազանության կրճատման պատճառները,  ինչպես նաև մանուլի, բորենու, ընձառյուծի և այլ կենդանատեսակների կենսաբանական առանձնահատկությունները, ապրելավայրերը, թվաքանակը և փոփոխման միտումները, վտանգման հիմնական գործոնները, պահպանության միջոցառումները։

Հանդիպման շրջանակներում դիտել են նաև «Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով» ֆիլմը:

Աշակերտները այցելել են նաև բուսապահոց, որտեղ ծանոթացել են պետական արգելոցի հարուստ ու բազմազան ֆլորայի հերբարիումներին, դրանց պատրաստման ու պահպանման աշխատանքներին: Աշակերտներին ներկայացվել է նաև  ֆոտոթակարդների կիրառումը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով