Դրսում աշուն է, իսկ դու արդեն կարոտե՞լ ես «Կանաչ»-ին:
Ուրեմն առաջիկա հանգստյան օրերին արի’ Դալմա Գարդեն Մոլ` մասնակցելու Green Weekend-ին` համատեղելով հաճելին և օգտակարը:
Իսկ ի՞նչ է քեզ սպասում:
Եթե փոքրիկի հետ ես, ուրեմն նրան հաստատ դուր կգա հողագործության մեր անկյունը, որտեղ նա կսովորի և տեղում ինքնուրույն կփորձի տնկել սերմեր, ջրել և խնամել բույսերը և կիմանա, թե ինչպես է պետք հոգ տանել բնության մասին ու պաշտպանել շրջակա միջավայրը։
Եվ վերջում, իհարկե, իր հետ տուն կտանի իր փոքրիկ կանաչ «ստեղծագործությունը»:
Իսկ դու այդ ընթացքում հնարավորություն կունենաս ծանոթանալու կանաչ գյուղատնտեսությանը, որն ապահովում է քո և ընտանիքիդ առողջությունը, պահպանում է բնությունը և աջակցում գյուղական համայնքների զարգացմանը:
Չմոռանա՛ս նաև նկարվել մեր թեմատիկ ֆոտոանկյունում և անպայման պահպանել նկարը, քանի որ շատ շուտով հայտարարելու ենք մրցույթ` հետաքրքիր «կանաչ» նվերով:
Ընտրի’ր կանաչը. կանաչը կյանք է:






Թողնել մեկնաբանություն