Խունկը և նրա բուժիչ հատկությունները

https://eco.am/%d5%ad%d5%b8%d6%82%d5%b6%d5%af%d5%a8-%d6%87-%d5%b6%d6%80%d5%a1-%d5%a2%d5%b8%d6%82%d5%aa%d5%ab%d5%b9-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Հայկական, հելենական, եգիպտական բժշկության մեջ խունկն օգտագործել են խոցերի, թարախակալված վերքերի, արգանդի թարախային բորբոքումների, կրծքագեղձի ուռուցքների, միզաքարային հիվանդությունների, չարորակ ուռուցքների, աչքի խոցերի, փսխման, ստամոքսի ֆունկցիայի խանգարման, մարսողական ուղում եղած խոցերի, հիշողության կորստի բուժման նպատակով:

Խունկը տարբեր խեժերի հավաքական անվանումն է։

Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ։Խնկի բույրը կանխում է օդում, ջրում և օրգանիզմում մանրէների բազմացումը:

Խնկի ծուխը ոչնչացնում է բոլոր վիրուսներն ու ախտածին բակտերիաները միաժամանակ լինելով հզորագույն իմունախթանիչ։Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ազդեցություն:

Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է.«Իր տաք ու չոր էությամբ՝ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»:

Բոլորից լավ խնկածառից ստացված խունկն է, որը պետք է լինի սպիտակ և անուշահոտ: Եթե ականջում ձայներ լսվեն, ապա վերցնել խունկը, լավ ծեծել, խառնել գինու /հին/ հետ և օրը երկու անգամ երեք կաթիլից կաթեցնել ականջի մեջ՝ ձայները կվերացնի: Խունկը ծեծել և ցանել խոցերի և թարախակալված վերքերի վրա` բուժման համար:

Վերցնել 5գրամ խունկ և 10 գրամ հայկավ, միասին մանրացնել, վարդի յուղով շաղախել ու քսել կրծքագեղձի չարորակ ուռուցքներին` բուժման համար: Այդ նույն պատրաստուքից օրը չորս անգամ մեկական թեյի գդալ ուտել` անընդհատ փսխումների, ստամոքսի ֆունկցիայի խանգարման, միզաքարային հիվանդության, մարսողական ուղում եղած խոցերի, ուռուցքների, հիշողության կորստի բուժման համար: Խունկը մանրացնել, ձիթապտղի յուղով շաղախել և քսել աչքի խոցերին` բուժման համար: Խնկի ուտելու միանվագ դոզան 2.5 գրամ է:

Խնկի փոխարինողը` կերտի (սարի ծամոն) արմատն է:

One thought on “Խունկը և նրա բուժիչ հատկությունները

  1. KARINEk

    BAREV CEZ MI HARC XUNKN ARAVOT SUT PETKE UTEL ES UNEM STAMOKSI XNDIR KOGNI

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով