Լեհական Grąbczewscy տնկարանի ներկայացուցիչները՝ Օ₂ Gardens-ում

https://eco.am/%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-grabczewscy-%d5%bf%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%ab%d5%b9%d5%b6%d5%a5%d6%80/

Լանդշաֆտային ճարտարապետության ու կանաչապատման ոլորտում բազմամյա փորձ ունեցող լեհական Grąbczewscy տնկարանի ներկայացուցիչները օրերս հյուրընկալվել են Օ₂ Gardens-ում։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ հենց Օ₂ Gardens բուսաբանական այգուց։

Ընկերությունը հաջողված նախագծեր է իրականացրել եվրոպական ու ասիական մի շարք երկրներում, ներկայում էլ՝ հետաքրքրված է Հայաստանով։ Հյուրերը հանդիպել են PROFAL ընկերության համահիմնադիր, Օ₂ Gardens նախագծի հիմնադիր Մերուժան Ավետիսյանի հետ ու ծանոթացել բուսաբանական այգու գործունեությանը։

Grąbczewscy-ի ղեկավար Վոյչեխ Գրոբչեվսկին բարձր է գնահատել այն էնտուզիազմն ու տեսլականը, որով առաջնորդվում են Օ₂ Gardens-ի հիմնադիրներն ու թիմը․ «Ես իսկապես շատ տպավորված ու ուրախ եմ տեսնելու Հայաստանում կանաչ միջավայրի զարգացման ձեր ռազմավարական մոտեցումը։ Մենք որոշեցինք լանդշաֆտային ճարտարապետների, դիզայներների խմբով գալ Հայաստան ու քննարկել համագործակցության հնարավորություններն այստեղ»։

Լանդշաֆտային ճարտարապետ Իգոր Նիկոնովն էլ նշել է, որ կցանկանար իր նպաստն ունենալ Հայաստանում՝ կանաչապատման հեղափոխության ու այստեղ ապրողների համար առավել հարմարավետ ու բարեկարգ պայմանների ստեղծման գործում։

Լանդշաֆտային ճարտարապետ Նատալյա Բոգոմոլովայի դիտարկմամբ՝ ներկայում պահանջարկված է բնությանն ավելի մոտ լինելը, որը նպաստում է կայուն զարգացմանը, հետևաբար այն զանգվածային դարձնելու ճիշտ ժամանակն է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով