Փետրվարի սկզբին Շվեյցարիայում կայացած «Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգի (IG3IS) շահագրգիռ կողմերի և կիրառողների խորհրդատվություն» խորագիրը կրող գագաթնաժողովին Հայաստանից մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։
Փարիզյան համաձայնագրի նպատակին հասնելու համար՝ տարբեր շահագրգիռ կողմերից պահանջվում է արտանետումների նվազեցմանն ուղղված գործողություններ իրականացնել: «Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգի (IG3IS) շահագրգիռ կողմերի և կիրառողների խորհրդատվություն» խորագիրը կրող գագաթնաժողովի նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել ոլորտի առանցքային դերակատարներին և որոշում կայացնողներին՝ նրանց միջև երկխոսություն ձևավորելու նպատակով։
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
1․ Ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տեղեկատվության դերը քաղաքականության և որոշումների կայացման մեջ,
2․Մթնոլորտային չափումների կիրառումը՝ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրների որակը ստուգելու նպատակով,
3․ Ջերմոցային գազերի արտանետումները մեղմելուն միտված հանրային քաղաքականություն կարիքները,
4․Կլիմայի մեղմացման տվյալների բարելավումը և այլն։
Բանակցություններ են վարվում Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգում (IG3IS) Հայաստանի ներգրավվածության համար։






Թողնել մեկնաբանություն