«Լավագույն զբոսաշրջային գյուղ» մրցույթին կմասնակցի 3 գյուղ

https://eco.am/%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%a6%d5%a2%d5%b8%d5%bd%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2-%d5%b4%d6%80%d6%81%d5%b8/

ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկում է ամենամյա մրցույթ՝ «Լավագույն զբոսաշրջային գյուղ» խորագրով։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, այս տարի ևս, նպատակ ունի ամենամյա մրցույթին առաջադրելու 3 գյուղ, որը կհամապատասխանի ներկայացված չափանիշներին։

Նախագծին գյուղն առաջադրելու համար, վերջինս պետք է առաջնահերթ բավարարի հետևյալ 3 պահանջները՝

1․ Գյուղի բնակչությունը չպետք է գերազանցի 15.000-ը։

2․ Գյուղը պետք է ճանաչված լինի տնտեսական գործունեության որևէ տեսակով (գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, անասնապահություն կամ ձկնորսություն)

3․Գյուղն առանձնանա իր համայնքահեն արժեքներով, յուրահատուկ զբոսաշրջային առաջարկներով և/կամ կենսակերպով։

Գնահատման ոլորտները

1․Մշակութային և բնական ռեսուրսների առկայություն

2. Մշակութային արժեքների պահպանություն և խթանում

3. Տնտեսական կայունություն

Բնապահպանական կայունություն

5. Զբոսաշրջության զարգացում

6. Համայնքային կառավարման մակարդակում զբոսաշրջության որպես առաջնահերթության սահմանում

7. Ենթակառուցվածքներ և հասանելիություն

8. Առողջապահություն, ապահովություն և անվտանգություն

«Լավագույն զբոսաշրջային գյուղ» նախագծի նպատակն է նպաստել զբոսաշրջության դերի մեծացմանը գյուղերի արժևորման և պահպանման հարցում՝ իրենց հարակից լանդշաֆտներով, գիտա և կրթահամակարգով, կենսաբազմազանությամբ, տեղական մշակութային  արժեքներով և տնտեսական գործունեության տեսակներով, խոհանոցով։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով