Ինվազիվ տեսակները սպառնում են կենսաբազմազանությանը և մարդու առողջությանը՝ լուրջ գլոբալ վտանգ ներկայացնելով բնության, տնտեսության, սննդի անվտանգության և մարդու առողջության համար: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Անցած դարերի ընթացքում մարդիկ ավելի քան 37,000 տեսակներ են ներմուծել իրենց բնական արեալից դուրս, որոնցից ավելի քան 3,500-ը համարվում են ինվազիվ: Այս տեսակները եղել են բույսերի և կենդանիների գրանցված անհետացման 60%-ի հիմնական պատճառները:
Մարդկային բնական ռեսուրսների վրա ինվազիվ տեսակների ազդեցության գրեթե 80%-ը բացասական է, ներառյալ առողջությանը սպառնացող վտանգները, ինչպիսիք են մալարիան, Զիկա վիրուսը և Արևմտյան Նեղոսի վիրուսը, որը փոխանցվում է ինվազիվ մոծակների միջոցով:
Չնայած դրան, աշխարհում երկրների միայն 17%-ն ունի օրենքներ կամ կանոնակարգեր, որոնք հատուկ վերաբերվում են ինվազիվ տեսակների կառավարմանը։ Երկրների 45%-ն ընդհանրապես ներդրումներ չի կատարում ինվազիվ տեսակների կառավարման մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչու՞ կանաչապատման մեջ չի օգտագործում լոկ «հայկական» ծառատեսակներ․ ԿՇՄՊ ՀՈԱԿ





Թողնել մեկնաբանություն