Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Հանրապետության գետերի մեծ մասում՝ մայիսի 3-4-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։
Իսկ ջրամբարների լցվածությունը, նախորդ տարվա համեմատ ավելացել է միայն Ախուրյանի ջրամբարում, որտեղ ջրի ծավալը 74.10մլն. մ³-ով ավելի է։
Նախորդ տարվա համեմատ պակասել է․
1․ Արփի լիճ ջրամբարում` 10.40մլն. մ³-ով,
2․ Ազատի ջրամբարում՝ 8.99մլն. մ³-ով,
3․ Մարմարիկի ջրամբարում` 0.88մլն. մ³,
4․ Ապարանի ջրամբարում՝ 1.50մլն. մ³-ով պակաս է՝ նախորդ տարվա նույն օրվա ծավալից։





Թողնել մեկնաբանություն