Կլիմայի պահպանումը մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է: Այդ իսկ պատճառով մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի փոփոխության միջազգային օրը։ Հայաստանը նույնպես անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից:
Օրինակ՝ կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը ուղեկցվում են՝
1․ բնական աղետներով,
2․մարդկային և բնակավայրային կորուստներով,
3․ բերքատվության անկմամբ,
4․սակավաջրությամբ,
5․հիվանդացությունների աճով:
Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետների և երիտասարդների համատեղ կազմած կլիմայի փոփոխության վերաբերյալ հիմնական հետաքրքրող հարցերի պատասխանները:
1․ Ինչ է կլիմայի փոփոխությունը
Կլիմայի փոփոխությունը օդի ջերմաստիճանի և եղանակի շարունակական տատանումներն են: Դա բնական գործընթաց է, սակայն կարող է տեղի ունենալ նաև գլոբալ տաքացման պատճառով, ինչն, առաջին հերթին, մարդու գործունեության արդյունք է: Գլոբալ տաքացումը տարիների ընթացքում օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացումն է։ Արտանետվող CO2 գազը կուտակվում է մթնոլորտում և հանգեցնում է օդի ջերմաստիճանի բարձրացման: CO2 գազի աճի պատճառը հիմնականում հանածո վառելիքի այրումն ու անտառահատումներն են:
Գիտես, որ կանխատեսնումների համաձայն, Հայաստանի կլիման այս դարում կարող է տաքանալ մինչև 4,7 աստիճան:
2․ Ինչպես է ազդում կլիմայի փոփոխությունը մեզ վրա
Այն տարբեր կերպ է ազդում հասարակության, տնտեսության և էկոհամակարգերի վրա՝ հանդիսանալով
1․ ծայրահեղ եղանակային պայմանների,
2․ կենսաբազմազանության կորստի,
3․ առողջության խաթարման,
4․ մարդկանց տարհանման պատճառ:
3․ Կլիմայի փոփոխության ազդեցությունը կարելի է մեղմել
Անհրաժեշտ են քայլեր, որոնք նվազեցնում են CO2 գազի արտանետումը,
օրինակ՝
1․ անցումը վերականգնվող էներգիայի
2․ թափոնների նվազեցումը,
3․ վերօգտագործումը և վերամշակումը:
Ինչպես նաև քայլեր, որ կառավարում են կլիմայի փոփոխության ազդեցության ռիսկերը, ինչպես, օրինակ՝ դիմակայուն ենթակառուցմվածքների ստեղծումը:
Մեզնից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը: Ահա թե ինչն է վերամշակվում Հայաստանում և ահա թե ինչ կարող ես անել դու:
4․Կլիմայի փոփոխության խնդրի լուծումը բոլորիս պարտականությունն է
Հենց դու կարող ես քո ներդրումն ունենալ, օրինակ՝ օգտվել հանրային տրանսպորտից կամ կրճատել պլաստիկի սպառումը: Բայց դա բավարար չէ կլիմայի բոլոր ռիսկերը կանխելու համար: Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ կառավարությունները համապատասխան կանոնակարգեր սահմանեն:
Ամենօրյա գործողություններ, որ կօգնեն ավելի կանաչ ապրել և մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը:
5․ Ինչպես կարող ես ԴՈՒ պայքարել կլիմայի փոփոխության դեմ քո համայնքում
Մասնակցի՛ր երկրի կլիմայի պաշտպանության գործիքների ստեղծմանը կամ թարմացմանը, ինչպիսիք են NDCS-ը կամ միացիր խմբերին, որոնք օգնում են կլիմայի քաղաքականության մշակմանը: Եթե մասնակցության գործընթացներ չկան, աջակցիր երիտասարդների համար այդ հնարավարությունների ստեղծմանը:
Միացիր կամ կազմակերպիր տեղական կամ տարածաշրջանային Կլիմայի փոփոխության համաժողով
Պատմիր կլիմայի փոփոխության մասին սոցիալական մեդիայում:
Միացիր կլիմայի հետ կապված խմբերին և շարժումներին
Պահանջիր, որ քո դպրոցը, համայքը, քաղաքը կամ երկիրը դառնան ավելի կայուն։





Թողնել մեկնաբանություն